Վաղը՝ նոյեմբերի 12 –ին, Սլովենիայի Տերեմ Չատեժ առողջարանային բնակավայրում, մեկնարկում են Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունները, որոնց մասնակցում են համապատասխանաբար 31 և 39 հավաքականներ: Ինը փուլից բաղկացած մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով:
Մեր թիմերը հանդես կգան հետևյալ կազմերով. կանայք ՝ Էլինա Դանիելյան (2450), Աննա Մ․ Սարգսյան (2385), Լիլիթ Մկրտչյան (2379), Սուսաննա Գաբոյան (2253), Սիրանուշ Ղուկասյան (2168) և տղամարդիկ ՝ Գաբրիել Սարգսյան (2664), Հայկ Մ․ Մարտիրոսյան (2624), Ռոբերտ Հովհաննիսյան (2622), Սամվել Տեր-Սահակյան (2615), Հովհաննես Գաբուզյան (2598)
Առաջնությունը վերջնագիծը կհատի նոյեմբերի 21-ին ։