ԱՅԴ << ԱՆՈՂՈՔ >> ԴՈՊԻՆԳԸ

14:27 - 15 Հոկ, 2021

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հայտնում է , որ հինգ կազմակերպություն   չի  համապատասխանում օրենսգրքին:  Խոսքը  երեք ազգային կազմակերպությունների և  երկու միջազգային ֆեդերացիաների մասին է: Թաիլանդի, ԿԺԴՀ-ի,  Ինդոնեզիայի ազգային հակադոպինգային կազմակերպությունները, խուլերի բասկետբոլի և կշռաքարային սպորտի   միջազգային ֆեդերացիաները չեն կատարել  օրենսգրքի նոր տարբերակի կանոնները, որն ուժի մեջ է մտել 2021թ. հունվարի 1-ից:

Բելգիայի , Չեռնոգորիայի և Ռումինիայի ազգային կազմակերպությունները, ովքեր նախկինում այս ցուցակում էին, արդեն համապատասխանում են օրենսգրքին և պատժի չեն ենթարկվի:

 

Այլ նորություններ