Մեր երկրում հոկտեմբերի 5 –ը նշվում է ուսուցչի մասնագիտական տոնը: Այն որոշվել է 1994 թ.` ՅՈՒՆԵՍԿՕ –ի կողմից, որպես ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն: Այդ առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը շնորհավորում է հանրակրթական դպրոցների, կրթական հաստատությունների, և իհարկե մարզադպրոցների բոլոր մանկավարժներին ու աշխատակիցներին :
Սպորտի մասնագետները մարզիչ են, մանկավարժ, հոգեբան և դաստիարակ: Նրանք սիրով են կատարում իրենց աշխատանքը, գնահատում ու փայփայում, ուշադրության կենտրոնում են պահում սաների առօրյան: Նման հոգատարության շնորհիվ մարզադպրոց ոտք դրած երեխաները կապվում են սպորտի հետ, սիրում ընտրած մարզաձևը, մարզիչներին ու քայլում են հաջողության ճանապարհով: Ուսուցիչները նպատակադրված պարապմունքներով իրենց խնամարկյալներին հասցնում են չեմպիոնական պատվանդանին :
Հենց վերջերս Եվրոպայի ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի պատանեկան և երիտասարդական առաջնություններում դպրոցականներով և սովորող երիտասարդներով համալրված մեր թիմերը մեդալների առատ հունձք կատարեցին:
Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ –ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և 100 - ից ավելի պետություններ նշում են այն:
Շնորհավոր Ձեր տոնը, հարգարժան մանկավարժներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ