Ամառային 32 –րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաքում այսօր մրցելույթ է ունեցել նաև հունահռոմեական ըմբշամարտի մեր վերջին ՝ չորրորդ ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը / 67 կգ /:
Առաջին գոտեմարտում նա հաղթեց հունգարացի ուժեղ մրցակցին: Երևանցուց հաջողություն էր ակնկալվում նաև եգիպտացի Մոհամադ Էլսայեդիիի հետ մրցավեճում: Եվ հայորդին գործում էր վստահ, անկաշկանդ, գլխավորում էր հաշիվը: Այն էլ ասենք, որ մրցապայքարին անհիմն միջամտություններով երբեմն խանգարում էր մրցավարը, որը , չգիտես ինչու, նաև նկատողություն տվեց Կարենին: Բայց մեր ըմբիշը վերջինը հաղթական միավորներ շահեց, հավասարեցրեց հաշիվը / 7 : 7 / և հաղթելու փոխարեն . . . պարտվեց:
Գոտեմարտի ընթացքի և գրանցված արդյունքի մասին խիստ դժգոհել է հայաստանցու անձնական մարզիչ, հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը: Նա հայտարարել է, որ նույն մրցակցի հետ պայքարում երկրորդ անգամ են մրցավարները Կարենից գողանում, խլում հաղթանակը: