Տոկիոյում անցկացվող ՄՕԿ –ի 138 –րդ նստաշրջանում հաստատել է օլիմպիական նոր կարգախոսը ` ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ ` միասին:
Նախկինում բացակայում էր միասին բառը: Կարգախոսը (լատ. Citius, altius, fortius) առաջարկել է ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենը: Այն հաստատել է օլիմպիական առաջին կոնգրեսը ՝ 1894 թվականին:
Կարգախոսի հեղինակը եղել է ֆրանսիացի քահանա Անրի Դիդոնը : Նա Կուբերտենի համախոհն էր ՝ խաղերի վերածննդի հարցում:
Առաջին անգամ կարգախոսը հնչել է Փարիզի օլիմպիական խաղերում՝ 1924 թ.: