Հուլիսի 23 –ին Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա ամառային 32 –րդ օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
ՄՕԿ –ի և կազմկոմիտեի համատեղ որոշմամբ պատվիրակությունները կունենան մեկական մարզիկ և մարզուհի դրոշակակիր:
Հայաստանի դրոշակակիրներն են հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: