31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Ռիո դե Ժանեյրոյում ներկայացրել է օլիմպիական ջահի շրջագայության ամբողջական ուղին: Հունաստանում վառված կրակը 95 օրերին ընթացքում կանցնի 329 քաղաքով, 10.000 մղոն օդով և 20.000 կմ ցամաքով: Օլիմպիական փոխանցումավազքին կմասնակցեն 12.000 մարդ: Այն կմեկնարկի մայրաքաղաք Բրազիլիայից: Մոտ երեք ամիս ձգված փոխանցումավազքը կեզրափակվի օգոստոսի 5-ին լեգենդար «Մարականա» մարզադաշտում:
Օլիմպիական խաղերի կրակը կվառվի Հունաստանում ապրիլի 21-ին, իսկ Բրազիլիա կհասնի արդեն մայիսի 3-ին:
Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում:
ՀԱՕԿ լրատվության բաժին