Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու դեպքում աշխարհը կկորցներ մարզիկների մի ամբողջ սերունդ, հետևաբար, չեղարկումը մեզ համար տարբերակ չէր, - Բախի խոսքերն է մեջբերում Kyodo գործակալությունը:
Բախը նաև նշել է, որ << ծանր սրտով >> է աջակցում օլիմպիական խաղերն առանց հանդիսատեսի անցկացման որոշմանը, քանի որ հիմնական սկզբունքը անվտանգությունն է:
ՄՕԿ-ի ղեկավարը նաև ասել է, որ չի ուզում ենթադրել , որ խաղերի ընթացքում համավարակի վիճակը կծանրանա:
Տոկիոյի ամառային խաղերի մեկնարկին մնացել է ինը օր: