Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հայտնել է, որ համավարակի բարդ պայմաններում հաջողվել է բավարար քանակի / մարտի տվյալներով ՝ 22 649 / նմուշներ վերցնել :
WADA- ի նախագահ Վիտոլդ Բանկայի խոսքով, մարզիկների անվտանգությունը շարունակում է մնալ կազմակերպության թիվ մեկ գերակայությունը:
Ամբողջովին վերսկսվել է արտամրցումային թեստավորումը:
Հիմնական գործիքներն են մարզիկի կենսաբանական անձնագիրը, նմուշների երկարաժամկետ պահպանումը, հետախուզական տվյալների հավաքումը և հետաքննությունները:
Տոկիոյի օլիմպիական խաղերի նախաշեմին WADA- ն պարտավորվում է խթանել և աջակցել հակադոպինգային կազմակերպություններին՝ ծրագրերն ապահովելու համար:
Կազմակերպությունը աջակցում է փորձարկումների հանձնաժողովի աշխատանքներին, որը ՄՕԿ –ի անունից համակարգում է թեստավորման միջազգային գործակալությունը (ITA/ :
Գործակալությունը հույս է հայտնում , որ Տոկիոյի խաղերի նպատակով հավատարմագրված լաբորատորիան պատրաստ կլինի առաջիկա փորձարկմանը: Այնտեղ կգործի նաև դիտորդական անկախ խումբը , որը կիրականացնի արդյունավետ հակադոպինգային ծրագիր: