Վաղը ` փետրվարի 23 –ին, ժամը 19 . 00 –ին Երևանի << Միկա >> մարզադահլիճում տեղի կունենա ԵԱՏՄ երկրների բասկետբոլի ակումբային մրցաշարի բացման արարողությունը, որից հետո կտրվի առաջին հանդիպման մեկնարկը: Հայաստանը ներկայացնող Երևանի << Ուրարտու Վիվառոն >> կմրցի Ղազախստանի << Բարսի Ատիրաու >> թիմի հետ: Առաջին անգամ անցկացվող մրցումներին մասնակցում են նաև Բելառուսի << Բորիսֆենը >> և Ռուսաստանի սուպերլիգայում հանդես եկող << Արսենալը >>:
Մրցաշարը վերջնագիծը կհատի փետրվարի 26- ին:
ՀԱՕԿ լրատվական բաժին