Բռնցքամարտի միջազգային օրվան նվիրված միջոցառումները հուլիսի 22-ից տեղափոխվել են օգոստոսի 27-ը: Այս մասին հայտնել է մարզաձևի միջազգային ասոցիացիայի / AIBA) / նախագահ Ումար Կրեմլյովը:
Հենց օգոստոսի 27-ին է / Կուբայում / մեկնարկել բռնցքամարտի աշխարհի առաջին առաջնությունը:
Նպատակ կա, որ AIBA –ի կազմում ընդգրկված բոլոր 203 երկրների մարզիկները, շուրջ 75 հազար բռնցքամարտիկներ, միաժամանակյա մարզում անցկացնեն: Այն յուրատեսակ բարձրագույն նվաճում կլինի և հնարավոր է գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
2018 թվականից բռնցքամարտի միջազգային օրը նշվում է հուլիսի 22-ին: