Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Ստրանջայի 67-րդ միջազգային անվանի մրցաշարը: Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի և աշխարհի երիտասարդների չեմպին Անուշ Գրիգորյանը: Վիճակահանության արդյունքում 1/16-րդ փուլում Գրիգորյանի հակառակորդը 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի հաղթող, Բաքվի Եվրոպական խաղերին չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի բազմակի մեդալակիր, Անգլիան ներկայացնող Վիրջրինա Նիկոլա Ադամի հետ և Գրիգորյանը երեք ռաունդներում էլ զիջեց մրցակցին:
Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնեն 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, և 75 կգ քաշային Արման Հովիկյանը:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը առաջին մենամարտերը կանցկացնեն քառորդ եզրափակիչում, որոնք տեղի կունենան փետրվարի 25-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին