Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:
Մրցումային վերջին օրը լավագույններին պարզեցին 105 կգ և 105+ կգ քաշային ծանրորդները:
105 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Արտյոմ Պետրոսյանը (337 կգ): 105+ կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Ռուբեն Ալեքսանյանը (417 կգ):
Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը կայացել է փետրվարի 14-18-ը:
Լուսանկարներն` այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին