ՄՕԿ –ի << Օլիմպիական համերաշխություն >> ծրագրի հանձնաժողովը հրապարակել է տարեկան զեկույցը:
Փաստաթուղթը ներկայացնում է ԱՕԿ-ներին ցուցաբերվող աջակցության գլոբալ պատկերը: Այն նպատակ ունի օգնելու մարզիկներին օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և օլիմպիական արժեքները ամբողջ աշխարհում խթանելու համար:
Երբ երկիր մոլորակը զբաղված էր COVID-19 –ի համաճարակով, ՄՕԿ –ը հետաձգեց << Տոկիո-2020 >> օլիմպիական խաղերը: Դա վկայում է ՄՕԿ – ի ցուցաբերած բացառիկ նվիրվածությունը մարզիկներին և ընդհանրապես՝ սպորտին:
Վերը նշած ծրագիրը կարևոր դեր է խաղացել Տոկիոյի խաղերն իրականություն դարձնելու գործում:
Համաշխարհային գլխավոր մարզահանդեսի մեկամյա հետաձգումը աննախադեպ մարտահրավերներ և անորոշություն էր առաջացրել:
186 ԱՕԿ-ների 1836 մարզիկներ են օգտվել օլիմպիական անհատական կրթաթոշակներից, նրանցից 827-ը մասնակցել է խաղերին՝ շահելով ավելի քան 100 մեդալ:
Հիմնարար նշանակություն է ունեցել ՄՕԿ-ի փախստականների օլիմպիական թիմի մարզիկներին կրթաթոշակների նշանակումը: Դա նրանց հնարավորություն է տվել նախապատրաստվել խաղերին: Նրանք հանդես են եկել 12 մարզաձևերի մրցումներում և ոգեշնչել են համաշխարհային հանդիսատեսին:
Զեկույցում ներկայացված են մի շարք մարզիկների մարդկային պատմություններ, որոնք վկայում են թե ինչպես է ՄՕԿ-ը աջակցում մարզաշխարհի մարդկանց և օլիմպիական գաղափարների տարածմանը: