Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է . << Կայացել է ՖԻԲԱ-Եվրոպայի Գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների անցկացման հետ։
Առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված` որոշում է կայացվել առաջնություններին մասնակցությունը դարձնել կամավոր սկզբունքով։
Առաջնության ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Ըստ նոր ձևաչափի՝ յուրաքանչյուր դիվիզիոնում հավաքականները խաղալու են վեց թիմերից բաղկացած խմբերում։
Ինչպես նաև որոշում է կայացվել Եվրոպայի առաջնությունն անվանափոխել FIBA Youth European Challengers 2021։
Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները:
Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2021 թվականի հուլիսի 13-ից 18-ը, իսկ մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ օգոստոսի 9-ից 14-ը:
Մրցավայրի անունը և մասնակից երկրների ցանկը դեռևս հստակեցված չեն >>։