ԵՐԵՔ ՄԵԴԱԼ ԵՎՐՈՊԱԿԱՆՈՒՄ

10:37 - 26 Ապր, 2021

Վարշավայում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի օգտին  գրանցվեց երեք մեդալ:

Արծաթե պարգևի արժանացավ երևանցի շնորհալի  Մալխաս Ամոյանը / 72 կգ / :

Գոհացնող մրցելույթներով աչքի ընկավ ավելի շատ թեթև աթլետի կազմվածքով Սլավիկ Գալստյանը / 67 կգ /: Բարձրահասակ, սլացիկ տեսքով այդ ըմբիշը նույնիսկ բացահայտ առավելությամբ հաղթանակներ տոնեց:

Եզրափակիչի ճանապարհը նրա առջև փակեց տանտերերից  Մատեուժ Բերնատեկը: Դժվար է ասել, որ միայն տան պատերն օգնեցին վերջինին: Մրցավարության առումով կասկածի տեղիք է տալիս նաև գրանցված հաշիվը 4 : 5՝ ի վնաս Սլավիկի: Նա այնումամենայնիվ իր հետ տուն բերեց բրոնզե մեդալ: Նման պատվի արժանացավ նաև Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ /:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշը մրցեց բելառուս Արտյոմ Կացարի հետ և բռնցքամարտի լեզվով ասած ՝  1 րոպե 1 վայրկյանում << նոկաուտով >>  հաղթանակ տոնեց՝  8:0:

Գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Էդվարդ Սահակյանի յոթ սաներից երեքը կանգնեցին պատվո պատվանդանին:

Այլ նորություններ