Պատանեկան Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ` գեղասահորդ Անաստասիա Գալուստյանի գլխավոր մարզիչ` Գեորգի Գալուստյանի կարծիքով` կարճ ծրագրում Գալուստյանն ունեցավ իր լավագույն ելույթներից մեկը:
«Այս մրցաշրջանում պատանեկան Օլիմպիական խաղերի կարճ ծրագրի` Անաստասիայի ելույթը լավագույններից մեկն էր: Մենք արժանի գնահատական չստացանք: Իմ կարծիքով` մենք մրցավարների աջակցությունը չունենք: Այդ իսկ պատճառով ավելի բարձր հորիզոնականների համար չենք կարողանա պայքարել: Մինչև չունենանք մրցավարիների աջակցությունը, կմնանք միջին հորիզոնականներում: Ազատ ծրագրում կանենք ամեն ինչ ավելի բարձր հորիզոնական զբաղեցնելու համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց գեղասահորդի հայրը, ով նաև Անաստասիայի անձնական մարզիչն է:
Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ` գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը գեղասահքի կարճ ծրագրից հետո 7-րդ տեղում է: Գեղասահքի կարճ ծրագրում հանդես էր գալիս 16 գեղասահորդ: Գալուստյանը հանդես եկավ 10-րդ համարի ներքո և, հավաքելով 55,89 միավոր, զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Լիլեհամեր, Նորվեգիա
ՀԱՕԿ լրատվության բաժին
Պաշտոնական գործընկեր` Ucom