Չինաստանն ու Իտալիան որոշել են ընդլայնել համագործակցությունը մի շարք ոլորտներում ներառյալ ՝ սպորտը: Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են միմյանց աջակցել Պեկինում ՝ 2022թ․ և Կորտինա Դ ’ Ամպեցցոյում ու Միլանում ՝ 2026թ․ կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հարցում։
Պեկինում նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։ Շատ համալիրներ արդեն պատրաստ են օգտագործմանն ու մրցումների անցկացմանը: Չժանցզյակոույի շրջանում, որտեղ տեղի են ունենալու լեռնադահուկային սպորտի մրցումները, կառուցվել են հատուկ արագընթաց երկաթուղի և օդանավակայան։
Կորտինա Դ ’ Ամպեցցոյում և Միլանում նախապատրաստական աշխատանքները սկզբնական փուլում են։