UWW-Ի ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ

12:16 - 23 Դեկ, 2020

Ըմբշամարտի միացյալ աշխարհի / UWW  /  տեխնիկական հանձնաժողովի նիստում  ամբողջությամբ ձևավորվել է մինչև  Տոկիոյի օլիմպիական խաղերն անցկացվելիք  մրցաշարերի օրացուցային ծրագիրը։

Հունվարին և փետրվարին համաճարակի պատճառով  UWW- ի պաշտոնական միջոցառումներ չեն անցկացվի։

Հետաձգվել է փետրվարին Լեհաստանի Կատովիցեում  նշանակված Եվրոպայի առաջնությունը և կկայանա  ապրիլի 19-25-ը ։  

Եվրոպական օլիմպիական  վարկանիշային  մրցաշարը  ինչպես ծրագրված էր, տեղի կունենա  մարտի 18-21-ը, իսկ  համաշխարհայինը՝  մայիսի 6-9-ը: 

 

Այլ նորություններ