Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան Ավստրիայից հրավիրված մասնագետի աջակցությամբ՝ դասընթացներ է անցկացրել հայաստանցի լեռադահուկի մարզիչների և մարզիկների համար:
«Դահուկասահքի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ Հայաստան հրավիրեցինք ավստրացի մասնագետի, ով տեսական և գործնական աշխատանքներ տարավ թե մարզիչների և թե երեխաների հետ: Դասընթացներին մասնակցում էին մանկապատանեկան տարիքի 50 մարզիկ և 25 մարզիչ»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Դասընթացն անցկացվել է փետրվարից 1-ից մինչև 5-ը:
ՀԱՕԿ լրատվության բաժին