Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը / 57 կգ / Սերբիայի մարյրաքաղաք Բեգրադում անցկացվող աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչում է։ Նա այսօր երեկոյան ոսկե մեդալի համար կգոտեմարտի ռուսաստանցի Ռավուր Ուգուևի հետ:
Մեր ըմբիշը եզրափակիչի ճանապարհին հաջորդաբար հաղթեց ռումինացի Ռազվան Կովաչին՝ 7 ։ 0, ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյին՝ 5 ։ 4 և սերբ Ստևան Անդրիա Միչիչին՝ 7 : 4։
Արման Անդրեասյանը / 70 կգ / և Հրայր Ալիխանյանը / 74 կգ / սփոփիչ գոտեմարտով կպայքարեն բրոնզե մեդալի համար։
Իրենց մրցելույթն այսօր կսկսեն Ռազմիկ Պապիկյանը / 61 կգ /, Վազգեն Թևանյանը / 65 կգ /, Արման Ավագյանը / 79 կգ / և Հովհաննես Մխիթարյանը / 86 կգ / :