Ըմբշամարտի միացյալ աշխարհի / UWW / գործկոմը որոշել է 2021թ․ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անցկացման վայրերն ու ժամկետները:
Հաջորդ մրցաշրջանում, Տոկիոյի խաղերից հետո, մարզաձևի ներկայացուցիչների համար երկրորդ ամենակարևոր իրադարձությունը կլինի Օսլոյում նախատեսված ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը:
Հայտնի են նաև Եվրոպայի առաջնության ժամկետներն ու մրցավայրը։ Գոտեմարտերը տեղի կունենան Լեհաստանի Կատովիցե քաղաքում փետրվարի 8-14 –ը։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է, որ աշխարհի առաջնության փոխարեն կանցկացնի գավաթի անհատական խաղարկություն։Ստուգատեսը տեղի կունենա Բելգրադում՝ առաջիկա դեկտեմբերի 12 – 20 -ը։
Նախատեսվում են նաև Հայաստանի ըմբիշների մասնակցությունը։
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հաջորդ համագումարը և ընտրությունները կանցկացվեն 2021թ․ ։