Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան / IJF / պաշտոնապես հաստատել է << Մեծ սաղավարտ >> մրցաշարի վերադարձը: Առաջին փուլը տեղի կունենա հոկտեմբերի 23-25-ը` Բուդապեշտում:
Օրացույցում փոփոխություններ կարող են տեղի ունենալ համաճարակի իրավիճակին համապատասխան:
<< Սա պատմական պահ է համաշխարհային ձյուդոյի և սպորտի համար: Մենք անհամբեր սպասում ենք << Մեծ սաղավարտի >> անցկացմանը միջազգային ֆեդերացիայի, առողջապահության և անվտանգության միջոցառումների կանոններին համապատասխան: Դժվարին ժամանակներում պետք է հարմարվենք COVID-19- ին։ Կանենք ամեն ինչ , որպեսզի մարզիկները կարողանան դրսևորել իրենց ունակությունները>>, - ասել է IJF- ի նախագահ Մարիուս Վիզերը:
Ավելացնենք, որ մրցումներում կխաղարկվեն օլիմպիական վարկանիշային միավորներ: