Այսօր ՝ սեպտեմբերի 17 –ին, Երևան-Մինսկ- Ստամբուլ – Բուխարեստ - Կլուժ – Նապոկա չվերթներով Ռումինիա մեկնեց ՀՀ աթլետիկայի հավաքականը։ Մեր 12 մարզիկ – մարզուհիներին մրցավայր են ուղեկցել երեք մարզիչներ։ Նրանք հանգստյան օրերին կմասնակցեն Բալկանյան երկրների առաջնությանը։
Մեր երկրի ներկայացուցիչները հանդես կգան 100, 200, 400, 800, 1500, 3000 մետր վազքատարածություններում, հեռացատկ, եռացատկ, սկավառակի և մուրճի նետում մրցաձևերում։
Պատվիրակության ղեկավարն է ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, անվանի հեռացատկորդ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։
Ի դեպ, Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանի նաև ամերիկահայ արագավազորդ Ալեքս Դոնիկյանը, որը Զագրեբի միջազգայինում մրցելուց հետո է միանալու ՀՀ հավաքականին։ Նա 100մ․ վազքատարածությունում 10, 55 վրկ․արդյունքով գրավել է յոթերորդ տեղը։