Լոս Անջելեսի << SoFi >> մարզադաշտը, որտեղ նախատեսվում է անցկացնել 2028թ․ օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները, ֆուտբոլի և նետաձգության մրցումները, վերանորոգումից հետո ընդունել է մարզիկներին։
<< Լոս Անջելես Ռամս >> ամերիկյան ֆուտբոլի թիմն առաջինն է մտել 100 000 տեղանոց ասպարեզի խաղադաշտ և մարզվել։
Մարզահամալիրի հսկա << Oculus >> լուսատախտակը, որի արժեքը գնահատվում է մոտ 3 միլիարդ դոլար, մեծ հնարավորություն ունի մտնելու Գինեսի ռեկորդների գրքում: Մուլտիմեդիոն էկրանը անչափ տպավորել է թիմի ներկայացուցիչներին:
<< SoFi >> մարզադաշտի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 13-ին ՝ << Լոս Անջելես Ռամս >> և << Դալլաս Կովբոյ >> թիմերի խաղի շրջանակում: Ամենայն հավանականությամբ, պանդեմիայի պատճառով, հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականի: