ՀՖՖ – տարածել է հետևյալ հայտարարությունը․ << Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի << Տաղանդների բացահայտման էկոհամակարգ >> ծրագրին։ Ծրագրի նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման և զարգացման մոտեցումները։ Համատեղ ծրագրի շրջանակներում վերլուծության կենթարկվեն հետևյալ 13 ֆուտբոլային հաստատությունները / ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ / ․
Վերլուծությունն անցկացնելու է բելգիական հայտնի Double Pass ընկերությունը, որը ֆուտբոլային տաղանդների զարգացման համակարգերի վերլուծության՝ ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Ընկերության մասնագետներն ուղիղ կապի դուրս կգան վերը նշված ֆուտբոլային հաստատությունների հետ և օնլայն հարցումների, տվյալների, ինչպես նաև այցերի հիման վրա կտան վերջնական եզրակացություն։
Ծրագրի աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում և կավարտվեն 2021-ին >>։
|