Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրի << Արարատ – Արմենիա >> - << Նոա >> մրցամարտը վճռական նշանակություն ուներ չեմպիոնին որոշելու հարցում։ << Արարատ-Արմենիան >> ուներ 49, իսկ << Նոան >> ՝ 48 միավոր։ << Արարատ – Արմենիայի >> ֆուտբոլիստներն ավելի դիպուկ գտնվեցին, հաղթեցին մրցակցին / 2։ 0 / և 52 միավորով, երկրորդ տարին անընդմեջ, նվաճեցին չեմպիոնի կոչումը։
Մյուս խաղում << Շիրակը >> 2 ։ 4 հաշվով պարտվեց << Ալաշկերտին >>։
<< Նոան >> 48 միավորով գրավեց երկրորդ, << Ալաշկերտը >> ՝ երրորդ / 47 / և << Շիրակը >> չորրորդ տեղը / 46 / ։
Այսպիսով, չեմպիոնների լիգայի խաղարկությունում Հայաստանը կներկայացնի << Արարատ-Արմենիան >>։ Առաջին քառյակի մյուս երեք թիմերը հանդես կգան Եվրոպա լիգայում։