ՀԱՆՈՒՆ << ՄԱՔՈՒՐ ՍՊՈՐՏԻ >>

11:00 - 07 Հուլ, 2020

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը  / WADA / հրապարակել է ռազմավարական զարգացման հնգամյա ծրագիրը։ Հիմնական թեման է՝  << Պայքարը դոպինգի դեմ ՝  նոր դարաշրջանում >>։

Ծրագիրը համաձայնեցվել է WADA- ի գործկոմի և  հիմնադիրների խորհրդի հետ: 

Դեռևս 2019թ․  մայիսին գործակալությունը  նախաձեռնել էր  ծրագրի մշակումը  շահագրգիռ կողմերի հետ։ Նկատի են  առնվել   WADA- ին հավատարմագրված մարզիկները, մարզաշխարհի, տարբեր  երկրների կառավարությունների ներկայացուցիչները, բնագավառի հեղինակությունները, ազգային հակադոպինգային կազմակերպությունները ,լաբորատորիաները և այլն։

Հակադոպինգային ծրագիրը ուժեղացնելու և << մաքուր սպորտի  >> առաջընթացի համար գործակալությունը կշարունակի աշխատել  համապատասխան կազմակերպությունների հետ։

 

Այլ նորություններ