ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ

11:23 - 03 Հուլ, 2020

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է մի քանի համաշխարհային ռեկորդների վավերացման մասին: Արդյունքները գրանցվել են ընթացիկ մրցաշրջանում։ Փակ մարզասրահներում  անցկացված մրցումներն առանձնացել են համաշխարհային  նոր նվաճումներով: Այսպես, պաշտոնապես ճանաչվել  է բարձրացատկորդ Արմանդ Դյուպլանտիսի  / Շվեդիա , 6,17 մետր / ռեկորդը: Նա ավելի ուշ թարմացրել է նվաճումը / 6, 18 մետր/, որը  սպասում է հաստատմանը: 

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, եռացատկորդ  Յուլիմար Ռոխասի / Վենեսուելա /  15. 43 մետր ցուցանիշը նույնպես ռեկորդային է։

Եվ  վերջապես, Ջոշուա  Չեպտեգեյը / Ուգանդա /  ռեկորդ է  սահմանել  5 կմ խճուղային վազքում  / 12 րոպե , 51 վայրկյան /։

 

Այլ նորություններ