Շախմատի Հայաստանի առաջնություններում առաջատարների շարքերում փոփոխություններ չկան

20:30 - 17 Հուն, 2016

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 76-րդ և կանանց 71-րդ առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց առաջնությունում Զավեն Անդրիասյանը կրկին հաղթեց և շարունակում է մնալ առաջին հորիզոնականում: Նա ունի 5,5 միավոր: Հովիկ Հայրապետյան-Մանուել Պետրոսյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Տիգրան Պետրոսյանը հաղթեց Արման Միքայելյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Կարեն Գրիգորյանին, Արման Փաշիկյանը՝ Նորայր Թորոսյանին, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ Լևոն Բաբուջյանին:

Կանանց մրցաշարում ոչ-ոքի խաղացին Սիրանուշ Ղուկասյանը և Նարինե Գասպարյանը: Մրցաշարային աղյուսակի առաջատարը շարունակում է անպարտելի մնալ: Մարիա Գևորգյանը 6-րդ տուրում ևս հաղթանակ տոնեց: Հաղթանակ տոնեցին նաև Աննա Հայրապետյանը, Սուսաննա Գաբոյանը, Արմինե Բաբայանը:

Մարիա Գևորգյանը 6 տուրի հետո ունի 6 միավոր: 4,5 միավոր ունի Աննա Հայրապետյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ 4 միավոր:

 

Լուսանկարներն՝ այստեղ:

 ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ