Համաշխարհային ըմբշամարտի օրացույցը կարող է համալրվել նոր միջազգային մրցաշարով: Խոսքը Եվրամիության առաջնության մասին է: Այդ առաջարկությամբ հանդես է եկել Լեհաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Արդեն համապատասխան նամակը ուղարկվել է ըմբշամարտի միացյալ աշխարհ / UWW /: Գաղափարը աջակցության է արժանացել եվրոպական մակարդակում: Նշվում է, նաև որ այն կարող է անցկացվել ամեն տարի: