ՄՕԿ – ի նախագահ Թոմաս Բախը հայտնել է, որ քննարկվում է Տոկիոյի օլիմպիական խաղերն առանց հանդիսականների անցկացնելու հարցը։ Պետք է պատրաստ լինել տարբեր սցենարների և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` մարզահանդեսն անվտանգ միջավայրում անցկացնելու համար։
ՄՕԿ-ի ղեկավարը << ծայրահեղ լուրջ >> է համարել մարզիկների նախապատրաստության, պարապմունքների հետ կապված իրավիճակը։ Հայտնի չէ, թե երբ են կվերսկսվեն խոշոր մրցումները և որ պահին պետք է հասնել մարզավիճակի գագաթնակետին։ Անհանգստացնող հանգամանք են նաև փակ են սահմաններն ու սահմանափակումները։