2016 թվականը աննախադեպ հագեցած է լինելու հայկական բասկետբոլի համար: Հայաստանի միանգամից 4 հավաքականներ մասնակցելու են Եվրոպայի տարբեր տարիքային առաջնությունների:
Հունվարի 22-ին Մյունխենում կկայանա Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը, որտեղ հայտնի կդառնան Հայաստանի հավաքականների մրցակիցների անունները:
Տղամարդկանց ազգային հավաքական
Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ է մասնակցելու պաշտոնական մրցումների՝ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Առաջնությունը կայանալու է Մոլդովայում, իսկ ժամկետները հայտնի կդառնան հունվարի 22-ին:
Փոքր երկրների առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն հետեւյալ 12 երկրները.
Հայաստան, Ադրբեջան, Անդորրա, Ջիբրալթար, Մալթա, Մոլդովա, Մոնակո, Նորվեգիա, Սան Մարինո, Ուելս, Շոտլանդիա:
Տղամարդկանց մինչեւ 20 տարեկանների հավաքական
Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ կմասնակցի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի հանդիումներին: Սպասվում է, որ B դիվիզիոնի մասնակիցների քանակն այս տարի կգերազանցի 20-ը: Մասնակից երկրների թվում են լինելու նաեւ բասկետբոլային գերտերություններ՝ Ռուսաստանը, Հունաստանը, Խորվաթիան: Առաջնությունը կայանալու է հուլիսի 15-ից 24-ը, Աթենքի հարեւանությամբ գտնվող Խալկիդա քաղաքում:
Տղամարդկանց մինչեւ 16 տարեկանների հավաքական
5 տարվա ընդմիջումից հետո միջազգային ասպարեզ դուրս կգա նաեւ Հայաստանի պատանեկան հավաքականը, որն այս տարի հանդես կգա Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Սպասվում է, որ C դիվիզիոնում ելույթ կունենան շուրջ 10 հավաքականներ: Առաջնությունը կայանալու է Կիպրոսում:
Կանանց մինչեւ 18 տարեկանների հավաքական
Կանանց մրցաշարերում Հայաստանը հանդես կգա մեկ հավաքականով: Հայաստանի մինչեւ 18 տարեկանների ընտրանին ելույթ կունենա Եվրոպայի առաջանության C դիվիզիոնում: Առաջնությունը տեղի է ունենալու Վրաստանում: Սպասվում է, որ Թբիլիսում ասպարեզ դուրս կգան 6-ից 8 հավաքականներ:
ՀԱՕԿ լրատվության բաժին