ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐ

10:45 - 24 Ապր, 2020

Այսօր` ապրիլի 24 –ին  լրանում է հայոց եղեռնի 105  –րդ տարին :Զոհերի թվում եղել են նաև  բազմաթիվ մարզիկներ : Նշենք  Շավարշ Քրիսյանի անունը : Նա  հանդիսանում  է  համահայկական խաղերի նախագծի ,  << Հոմենըթմեն >> մարզակումբի և ֆուտբոլի լիգայի ստեղծման հեղինակներից մեկը :

 

Քրիսյանը, հիրավի,  հայկական սպորտի ականավոր գործիչ է , մարզիչ , մարզիկ ,  հայկական ֆուտբոլի  << Բալտալիման >> առաջին ակումբի հիմնադիրը : Քրիսյանը եղել  է մեծ մանկավարժ , գրող , հրապարակախոս , լրագրող , օսմանյան կայսրությունում  մարզական առաջին ` ,, Մարմնամարզ ,,   հանդեսի հիմնադիրը :

 

Հենց մեծ հայորդու ջանքերով,   պատմության մեջ առաջին անգամ, Թուրքիան պատվիրակություն գործուղեց  օլիմպիական խաղեր : Դա 1912 թ.  Ստոկհոլմում տեղի ունեցած  5 –րդ  համաշխարհային մարզահանդեսն էր : Օսմանյան պետությունը  գումար չհատկացրեց և գործուղման հետ կապված ամբողջ ծախսը իր վրա վերցրեց հայկական համայնքը :

 Շ. Քրիսյանը  այն ժամանակ ասել է   որ ,   դեռևս  Թուրքիայի  ոչ մի ներկայացուցիչ  չի մասնակցել մարզական որևէ միջոցառման : Թող մերոնք   Շվեդիայում  վերջինը լինեն:  Կարևորն այն է , որ  մեծ ազգերի հետ ասպարեզ մտնեն հայերը , ովքեր շուրջ  30 տարի Եվրոպայում հայտնի են որպես հալածված ազգ : Ժամանակն է , որ  արդեն հակառակն ասեն ,և որ քաղաքակիրթ աշխարհն իմանա , ճանաչի մեզ և մեր նվաճումները :

 

Ստոկհոլմի խաղերին մասնակցած 28 երկրների 2541 մարզիկների թվում  եղել են Թուրքիան ներկայացնող երկու մարզիկներ  ` Մկրտիչ Մկրյանը և Վահրամ Փափազյանը : Հետաքրքիր մի փաստ է արձանագրվել : 1909 թ. Կիլիկիայում թուրքերի  կազմակերպած հայերի ջարդի պատճառով շվեդները մասնակից երկրների դրոշների շարքում  դիտավորյալ  չեն կախել օսմաններինը : Այս մասին չեն իմացել հայ մարզիկները , որոնք բողոքել են ու կազմակերպիչները  տեղադրել են Թուրքիայի դրոշը : Մեր հայրենակիցներն այնուհետև զղջացել են իրենց արածի համար :

1500 մ վազքում , 50 մարզիկների պայքարում  Մկրյանը ճանաչվել է   5 –րդը : Իսկ Փափազյանի մասին  ճիշտ կլինի ներկայացնել  հենց  նրա թոռան պատմածը : Պապիկը  բազմիցս պատմել է,  որ  վերջնագծի մատույցներում ինքը    /   պոլսահայ Փափազյանը /  գրեթե 20 մետր առաջ է պոկված եղել  մրցակիցներից ու կարող էր հեշտությամբ առաջինը հատել եզրագիծը  և նվաճել չեմպիոնի կոչումը : Բայց գնահատելով այն հանգամանքը , որ իր հաղթանակի առթիվ պետք է ծածանվի Թուրքիայի դրոշը ,  ուստի  Փափազյանը միանգամից դանդաղեցրել է վազքը ու  գիտակցաբար   հայտնվել ետնապահների թվում :

Ինչ  վերաբերում է  օսմանյան  կայսրությունում  սպորտի մեծ ջատագով  Շավարշ Քրիսյանին , ասենք , որ 1915 –ի  օգոստոսի 15 –ին թուրքերը նրան հանել  են բերդից , տարել Անկարայից դուրս   ու  . . .  գնդակահարել : Այսպես են  երախտամոռ օսմանները վարձահատույց եղել  29 – ամյա  հայ  ականավոր  գործչին :

Այլ նորություններ