Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումով պարալիմպիկ խաղերը կանցկացվեն 2021թ․ օգոստոսի 24 –ից սեպտեմբերի 5 –ը։ Այդ հանգամանքը ողջունել է միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Պարսոնսը։ Դա վստահություն կտա մարզիկներին և կոգևորի շահագրգիռ կողմերին։ Հաջորդ տարի կայանալիք պարալիմպիկ խաղերը կմիավորեն մարդկությանը և կհանդիսանան սպորտի համաշխարհային հաճելի տոնակատարություն։ Պետք է միավորվենք, հնարավորինս արագ հաղթահարենք ստեղծված ծայրահեղ վիճակը, որպեսզի ապրենք լիարժեք կյանքով, - ասել է նա։