Ճապոնիան ցանկանում է օլիմպիական և պարալիմպիկ խաղերն անցկացնել այնպիսի միջավայրում, որտեղ յուրաքանչյուր ոք իրեն ապահով կզգա։ Բայց միայնակ որոշում կայացնել հնարավոր չէ և մրցումների ճակատագիրը հիմնականում կախված է միջազգային օլիմպիական կոմիտեից / ՄՕԿ /։ Այս մասին Ճապոնիայի կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Տարո Ասոն։ Եթե նույնիսկ Ճապոնիան կարողանա հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը, հնարավոր է , որ այդ անելը չհաջողվի բոլոր երկրներին։ Մինչդեռ օլիմպիական խաղերը համարվում է համաշխարհային սպորտի գլխավոր մարզահանդես։
Ճապոնական կողմը համամիտ է մարզումները շարունակելու ՄՕԿ –ի կոչին և հետևողական է այդ ուղերձի իրականացմանը։ Միաժամանակ կողմնակից է, որ մրցումներն անցկացվեն մարզասերների ներկայությամբ։