Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան նույնպես զգուշություն է դրսևորել կորոնավիրուսի հանդեպ: Այդ մարզաձևում նույնպես չեղարկվել կամ տեղափոխվել են պաշտոնական բազմաթիվ մրցաշարեր:
Սա սուսերամարտի համապետական ֆեդերացիայի և մասնագետների համար մտահոգող հանգամանք է: Ափսոսանք է հարուցել հատկապես ապրիլի վերջերին Մադրիդում արդեն չեղարկված օլիմպիական վարկանիշային վերջին մրցման չգոյությունը: Իհարկե, նաև օրացույցային պլանում գրանցված Եվրոպայի մինչև 23 տարեկանների գավաթի խաղարկությունները Վարշավայում և Լոզանում, Չեխիայի Լիբերեցում կայանալիք մինչև 23 տարեկանների, Մինսկում՝ հունիսին նախատեսված առաջնությունները և այլն: