Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում երեկ՝ հոկտեմբերի 22 –ին, տեղի ունեցավ աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Մասնակիցներին տեսաուղերձով ողջունեց մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը:
Մրցաշարին հայտավորված են 73 երկրների 593 / 180 աղջիկ և 413 տղա/ պատվիրակներ:
Թափանցիկությունն ապահովելու նպատակով վիճակահանությունն իրականացվեց ձեռքով: Որոշումը կայացվել է IBA-ի նախագահի և Չեռնոգորիայի բռնցքամարտի ասոցիացիայի հատուկ խնդրանքով։ Դա պայմանավորված է նրանով, որ մարզաձևի պատասխանատուները ցանկանում են ունենալ մաքուր բռնցքամարտ՝ իր բոլոր առումներով, որի բաղկացուցիչ մասն է նաև վիճակահանությունը:
Այսօր տրվեց մենամարտերի մեկնարկը: Քառորդ եզրափակիչ հանդիպումները նշանակված են հոկտեմբերի 29 –ին և 30 –ին, կիսաեզրափակիչները ՝ 31 –ին, իսկ եզրափակիչները ՝ նոյեմբերի 2 –ին և 3 –ին:
Վաստակավոր մարզիչ, մեր երիտասարդականի ավագ մարզիչ, վանաձորցի բազմափորձ Վազգեն Բադալյանը մրցավայր է ուղեկցել 11 մարզիկ և երկու մարզուհի: