ԹՈՄԱՍ ԲԱԽ. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՀՈՒՆԱՍՏԱՆ

15:12 - 12 Մար, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հույս է հայտնել, որ օլիմպիական խաղերը  հաջողությամբ կկայանան: Նա շնորհակալ է Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ  Սպիրոս Կապրալոսին, այն  բանի համար, որ նրա երկրում  ավանդաբար պահպանում են կապը  ` անցյալի  և ներկայի միջև:

Տոկիոյի խաղերի  կրակի վառման արարողությունը տեղի է ունենում դժվարին  պայմաններում: Շնորհակալություն, Հունաստան,- շարունակել է Բախը:  -  Ամբողջ աշխարհն է պայքարում  կորոնավիրուսի դեմ: Օլիմպիական խաղերը հանդիսանում է խաղաղության խորհրդանիշ և միավորում է համայն  մարդկությանը:  Արդ. 56 տարվա ընդմիջումից հետո օլիմպիական կրակը վերստին  վերադառնում է Տոկիո:

Խաղերի մեկնարկին մնացել է 133 օր:

 

Այլ նորություններ