Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կայացավ «Դյուցազնագրքի» երկրորդ հատորի շնորհանդեսը

12:58 - 25 Դեկ, 2015

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կայացավ «Դյուցազնագրքի» երկրորդ հատորի շնորհանդեսը:

Ողջունելով ներկաներին` ՀԱՕԿ նախագահը իր աջակցությունը հայտնեց գրքի հեղինակ Վարդան Թովմասյանին: «Հայերն իսկապես տաղանդավոր ազգ են և ես ուրախ եմ,որ կարող եմ նպաստել, որպեսզի այդ տաղանդները չկորչեն, այլ հակառակը` իրենց տաղանդը օգտագործեն Հայաստանը զարգացնելու և աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: Մեր հիմնական խնդիրն է  մեծարել և գնահատել նրանց աշխատանքը: Մենք տաղանդավոր երեխաներ շատ ունենք, միայն  պետք է նրանց ունեցած շնորհն օգտագործելու համապատասխան պայմաններ ստեղծենք»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը:

ՀԱՕԿ նախագահն ամենատարեց և ամենափոքր մասնակցին իր աջակցությունը ցուցաբերեց՝ շնորհելով նրանց դրամական պարգևներ:

«Դյուցազնագրքի» առաջին հատորը լույս է տեսել 2012 թվականին: Այն լույս է տեսնում 3 տարին մեկ անգամ՝ ՀԱՕԿ նախագահի աջակցությամբ: Գրքի 2-րդ հատորում տեղ են գտել ավելի քան 125 հայ դյուցազնի  300-ից ավելի ռեկորդ: Մեծացել է նաև ռեկորդակիրների աշխարհագրությունը՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը, Ջավախքը, նույնիսկ՝ ԱՄՆ-ն:
Հարկ է նշել, որ  ռեկորդակիրների մեջ կան նաև հայոց բանակում ծառայող զինվորներ:

Լուսանկարներն՝ այստեղ

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

 

Այլ նորություններ