ՄՕԿ -Ը ԿՊԱՅՔԱՐԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ

12:37 - 31 Հուն, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեն /ՄՕԿ / հայտարարել է, որ մինչև Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկը, կազմկոմիտեն միջոցներ կձեռնարկի կորոնավիրուսը և մյուս վարակիչ հիվանդությունները կանխելու համար։

<< Կազմկոմիտեի համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը հանդիսանում է անվտանգ և հուսալի խաղեր անցկացնելու կարևոր ծրագրերից մեկը >>, ասված է ՄՕԿ -ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

ՄՕԿ -ը կապի մեջ է առողջապահության համաշխարհային կազմակերպության և համապատասխան փորձագետների հետ։

Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքում ՝ 2019 -ի դեկտեմբերին։ Մինչև այժմ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է վեց հազարը։

Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 174 օր։

Այլ նորություններ