Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

23:55 - 13 Մար, 2017

Այսօր Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում մեկնարկել է սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը:

Մրցումային առաջին օրը մարզիկները հանդես եկան ճկասուսեր մրցաձևում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը նշեց, առաջին տեղն զբաղեցրել է Մայքլ Հովհաննիսյանը, երկրորդը` Հենրիխ Բալիկյանը, երրորդը` Արմեն Դալլաքյանն ու Խաչատուր Հարությունյանը:

Վաղը պատանիներն ու աղջիկները հանդես կգան խոցասուսեր զենքաձևում, իսկ մարտի 15-ին չեմպիոնի անունը պարզ կլինի ճկասուսեր (աղջիկներ) և թրասուսեր (տղաներ) զենքաձեւերից:

Առաջնությանը մասնակցում են ավելի քան 100 սուսերամարտիկներ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Բյուրեղավանից:

 

Այլ նորություններ