Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները տարեվերջյան հավաքն են անցկացնում Ծաղկաձորում գտնվող ուսումնամարզական համալիրում:
Ազատ ոճի ըմբիշները հավաքը սկսել են դեկտեմբերի 8-ին և կավարտեն դեկտեմբերի 22-ին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են 32 ըմբիշներ:
Հունահռոմեականների հավաքը մեկնարկել է դեկտեմբերի 11-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը:
Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են 27 ըմբիշներ:
Ծաղկաձորում են գտնվում նաև հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականները:
Լուսանկարներն՝ այստեղ