Հանգստյան օրերին Երևանում կայացել է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնությունը:
10 մետր օդամղիչ հրացան մրցաձևում ոսկե մեդալակիրներ են դարձել Հայկ Բաբայանը եւ Ալլա Պողոսյանը, իսկ 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում՝ Զավեն Իգիթյանը եւ Աննա Պողոսյանը։
Վազող թիրախ 10 մ 30+30 կրակոց վարժությունում Հայաստանի չեմպիոն են դարձել Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը։ Վազող թիրախ խառը վազք 10մ 2x20 կրակոց վարժությունում հաղթողի կոչումը ևս նվաճել են Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը։