Երևանի «Դինամո» մարզադահլիճում դեկտեմբերի 13-ին մեկնարկեց «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարը, որի բացման արարողությունը ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ (ֆոտոշարք)։
Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկան 57 և 69 կգ քաշային բռնցքամարտիկները։ Մրցաշարին մասնակցում են 75 բռնցքամարտիկներ Երևանից ու Հայաստանի մարզերից։ Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին:
Հիշեցնենք, որ այս մրցաշարի արդյունքում կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի ՄՕԿ-ի կողմից անցկացվող վարկանիշային մրցումներին ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին: