Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) կենտրոնական վարչության նորընտիր անդամների հետ:
Բարձր գնահատելով կառույցի դերը Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման և հայապահպանության գործում՝ Գագիկ Ծառուկյանը ասել է, որ մշտապես պատրաստ է սատարել համահայկական կարևոր ծրագրերի իրականացմանը: ՀԱՕԿ նախագահը կարևոր է համարում Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելու և լավագույնս ներկայացնելու անհրաժեշտությունը:
«Շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Հայ մարմնակրթական ընդհանուր միության ծրագրերը ես վերցրել եմ ինձ վրա և միշտ պատրաստ եմ անել ավելին, քանի որ դա ճիշտ նպատակի է ծառայում»,-ընդգծել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին