Դահուկավազքի Հայաստանի հավաքականը մրցաշրջանը սկսել է հաջող ելույթներով: Հայ դահուկորդները մասնակցել են Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարի, որտեղ հանդես են եկել 10 երկրների հավաքականներ:
10 կմ դասական ոճում Թադևոս Պողոսյանը (Աշոցք) նվաճել է հաղթողի կոչումը, իսկ Միքայել Միքայելյանը (ՖԻՄԱ-Աշոցք) գրավել է 2-րդ տեղը: Նույն մրցատարածությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մյասնիկ Ղարիբյանը (Գյումրի) զբաղեցրել է 20-րդ տեղը, իսկ Սպարտակ Ոսկանյանը (Աշոցք)՝ 22-րդ: 15 կմ ազատ ոճում Միքայել Միքայելյանը դարձել է ոսկե մեդալակիր, Թադևոս Պողոսյանը գրավել է 6-րդ տեղը, Մյասնիկ Ղարիբյանը՝ 25-րդ, իսկ Սպարտակ Ոսկանյանը՝ 26-րդ:
Կանանց պայքարում Կատյա Գալստյանը 5 կմ դասական ոճում գրավել է 7-րդ տեղը, իսկ 10 կմ ազատ ոճում՝ 10-րդ: