2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին՝ 9-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հունաստանի հավաքականին և պարտվեց նվազագույն հաշվով: Խաղի միակ գոլը 34-րդ րոպեին խփեց Դմիտրիոս Լիմնիոսը։ Դա Աբրահամ Խաշմանյանի նորամուտի խաղն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով նահանջեց 4-րդ տեղ: Ընտրական փուլի վերջին խաղում Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը նոյեմբերի 18-ին Պալերմո քաղաքում կհյուրընկալվի Իտալիայի հավաքականին։ Լուսանկարը՝ ՀՖՖ-ի