Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանր Յուրի Պատրիկեևը վերսկսել է մարզումները:
«Յուրան այժմ մարզվում է, լավ է զգում իրեն: Ցանկություն է հայտնել միանալ հավաքականին: Մենք միայն ուրախ ենք դրա համար: Լիահույս եմ` առաջիկայում կտեսնեք նրա մեկնարկը միջազգային մրցաշարերում»,-ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրույցում նշեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Յուրի Պատրիկեևի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը:
36-ամյա ըմբիշը Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2005 թվականից:
Լուսանկարը` armenianow.com-ի
ՀԱՕԿ լրատվության բաժին