Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի խաղադաշտում 0:3 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի հավաքականին:
Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» ստադիոնում կայացած խաղում դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Տյեմու Պուկին (61-րդ և 88-րդ րոպեներին), մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆրեդերիկ Յենսենը (31-րդ րոպեին):
Այդ հաղթանակից հետո Ֆինլանդիայի հավաքականը վաստակեց 15 միավոր և ամրապնդվեց երկրորդ տեղում: Հայաստանի հավաքականն ունի 10 միավոր և մեկ հանդիպում պակաս անցկացրած Բոսնիա-Հերցեգովինայի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին 2 խաղերում Հայաստանի հավաքականը նոյեմբերին կընդունի Հունաստանին ու կհյուրընկալվի խմբի առաջատար իտալացիներին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի